Լիբանանը կձգտի բաց պահել իր օդային տարածքը, շաբաթ օրը հայտնել է հանրային աշխատանքների եւ տրանսպորտի նախարարը՝ այն բանից մի քանի ժամ հետո, երբ պաշտոնյաները հայտարարել են, որ օդային տարածքը երեկոյան կփակվի Իրան-Իսրայել հակամարտության պատճառով, հաղորդել է Reuters-ը։

«Օդանավակայանը բաց կմնա, եթե մեր վերահսկողությունից դուրս որեւէ բան տեղի չունենա»,- Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան այցելության ժամանակ հայտնել է Լիբանանի հանրային աշխատանքների եւ տրանսպորտի նախարար Ֆայեզ Ռասամնին։

Լիբանանի ազգային ավիափոխադրող Middle East Airlines (MEA)-ն կավելացնի չվերթների քանակը՝ չվերթների ուշացումները փոխհատուցելու համար, ասել է Ռասամնին։

Ավելի վաղ NNA պետական ​​լրատվական գործակալությունը, հղում կատարելով Լիբանանի քաղաքացիական ավիացիայի վարչությանը, հայտնել էր, որ երկիրը ժամանակավորապես կբացի իր օդային տարածքը շաբաթ օրը՝ ժամը 10:00-ին (07:00 ըստ Գրինվիչի), իսկ կիրակի օրը՝ ժամը 10:30-ից մինչեւ 18:00-ն, այն կրկին կփակվի։