Ռուսաստանը եւ Ուկրաինան սկսել են գերիների անժամկետ փոխանակումը, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է   աղբյուրը ռուսական բանակցային խմբում։

«Ստամբուլյան համաձայնագրերի շրջանակում սկսվել են անժամկետ սանիտարական փոխանակումներ։ Կողմերը միմյանց են հանձնում վիրավորներին»,- ասել է նա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Ուկրաինայից վերադարձել է ռուս զինծառայողների եւս մի խումբ, դրա դիմաց Կիեւին է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերի գերիների մի խումբ։

Այժմ բոլոր մարտիկները գտնվում են Բելառուսում, այնուհետեւ նրանք կտեղափոխվեն Ռուսաստան բուժման եւ վերականգնման համար: Գերատեսչությունը չի նշել վերադարձված գերիների թիվը:

Բացի այդ, այսօր տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների եւս մեկ փոխանցում: Ռուսաստանը Ուկրաինային է վերադարձրել 1 200 մարմին եւ դրա դիմաց ոչ մեկը չի ստացել: