Իսրայելի բանակը ճնշել է Իրանի արեւմտյան մասի եւ Թեհրանի շրջանի հակաօդային պաշտպանությունը՝ իր ռազմաօդային ուժերին տալով գործողությունների ազատություն Իրանի մայրաքաղաքի երկնքում, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։
Նրա խոսքով՝ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 70 ինքնաթիռ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ ճնշել տեղական հակաօդային պաշտպանության համակարգերը։ «Թեհրան տանող ճանապարհը հարթվել է։ Մենք հարվածել ենք ավելի քան 40 թիրախի՝ հրթիռների եւ առաջավոր հակաօդային պաշտպանության համակարգերի ամբողջ Թեհրանում, ինչպես նաեւ արձակման կայանքների եւ կառավարման կենտրոնների»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ «Թեհրանն այլեւս պաշտպանված չէ։ Մայրաքաղաքը խոցելի է Իսրայելի հարվածների համար»,- հավաստիացրել է գեներալը։





























