ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին, Իրանի տարածքին Իսրայելի հարվածներն անվանել է «հաջողված հարձակում» եւ կոչ է արել Թեհրանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
«Նրանք պետք է գործարք կնքեն, քանի դետ շատ ուշ չէ։ Թե չէ շատ ուշ կլինի։ Մարդիկ, որոնց հետ ես գործեր եմ վարել, մահացել են»,- CNN-ի հեռախոսազրույցում արած մեկնաբանությունում ասել է ԱՄՆ առաջնորդը։ Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ում մասին է խոսքը։
Հարցին, թե արդյոք նրանք մահացել են հրեական պետության հարձակման հետեւանքով, Թրամփը պատասխանել է. «Նրանք չեն մահացել գրիպից, նրանք չեն մահացել քովիդից»։





























