Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Հունիսի 13-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մ. Պեզեշկյանի հեռախոսազրույցից հետո ռուսական կողմը կրկին ընդգծեց, որ Մոսկվան դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունները, որոնք ձեռնարկվել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտմամբ: Հաստատվեց իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման, ինչպես նաև Իրանի և Իսրայելի միջև հակամարտության լիցքաթափման ջանքերին հետագա նպաստելու պատրաստակամությունը:
Ս.Վ. Լավրովը ցավակցություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում հարվածների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում, կապակցությամբ:
Պայմանավորվել է շարունակել շփումները այս թեմայի շուրջ, այդ թվում՝ դրա քննարկման կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդում, ինչպես նաև ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի շրջանակներում», - ասվում է հայտարարության մեջ:





























