Քիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Գյումրիում։

Սոցցանցերում քաղաքացիները գրում են, որ քաղաքի կենտրոնական հատվածում եղեւնի է կոտրվել, տարբեր հատվածներում եւս ծառեր կան կոտրված։

«Այս պահին ուժեղ քամի է, անգամ թիթեղներ են պոկվել»,– գրում են գյումրեցիները։