Այս կիրակի Մասկատում նախատեսված իրանա-ամերիկյան բանակցությունները այլևս չեն կայանա, սոցիալական ցանցերում հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ Ալ Բուսաիդին։
«Սակայն դիվանագիտությունն ու երկխոսությունը մնում են միակ ճանապարհը դեպի երկարատև խաղաղություն», - հավելել է Օմանի արտաքին գործերի նախարարը։
Ավելի վաղ, Իրանը և Միացյալ Նահանգները Հռոմում և Մասկատում անցկացրել են միջուկային բանակցությունների հինգ փուլ և նույնիսկ հայտնել են որոշակի առաջընթացի մասին։
Սակայն, Իրանի վրա Իսրայելի հարձակումներից և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք կոշտ հայտարարություններից հետո Թեհրանը Միացյալ Նահանգների հետ հետագա միջուկային բանակցությունները անվանել են անիմաստ։




























