ԱՄՆ-ի և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը կրկին հեռախոսազրույց են ունեցել։

Պուտինը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունը։ Իսկ Թրամփը Իսրայելի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն անվանել է մտահոգիչ։

Երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցը տեւել է 50 րոպե։

«Զրույցը տևել է մոտ մեկ ժամ, կամ ավելի ճշգրիտ՝ 50 րոպե։ Այն տեղեկատվական էր, անկեղծ և, ամենակարևորը՝ շատ օգտակար», - ասել է Ուշակովը։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը Թրամփին պատմել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման գործընթացի ընթացքի մասին։

«Զրույցի ընթացքում մեր նախագահը Դոնալդ Թրամփին տեղեկացրել է հունիսի 2-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին: Մեր նախագահը նշել է, որ այս օրերին տեղի է ունենում ռազմագերիների փոխանակում, այդ թվում՝ ծանր վիրավորների և 25 տարեկանից փոքր ռազմագերիների: Ուկրաինան նաև ընդունել է զոհվածների մարմինների երկու խմբաքանակ», - նշել է Ուշակովը։

Նա նաև նշել է, որ Պուտինը ԱՄՆ նախագահին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության՝ Իսրայելի և Իրանի միջև որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամության մասին։

Ռուսաստանի նախագահը նաև հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու Կիևի բանակցությունները հետ հունիսի 22-ից հետո։

«Ռուսաստանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու բանակցություններն ուկրաինացիների հետ, ինչպես որ պայմանավորված է, հունիսի 22-ից հետո: Դոնալդ Թրամփն ի գիտություն է ընդունել այս տեղեկատվությունը և կրկին նշել է իր շահագրգռվածությունը ռուս-ուկրաինական հակամարտության արագ ավարտի հարցում», - ասել է Կրեմլի խոսնակը։