ԱՄՆ զինված ուժերն ուժեղացրել են անվտանգությունը Միացյալ Նահանգների բոլոր ռազմական օբյեկտներում՝ «հիմնվելով համաշխարհային իրադարձությունների վրա», շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ Հյուսիսային հրամանատարությունը, քանի որ Իսրայելը երկրորդ օրն է ավիահարվածներ է հասցնում Իրանին։
ԱՄՆ Հյուսիսային հրամանատարությունը, որը վերահսկում է մայրցամաքային ԱՄՆ-ի և Ալյասկայի պաշտպանությունը, հայտարարության մեջ նշել է, որ աշխատակիցներն ու այցելուները «պետք է պլանավորեն ուժեղացված անվտանգություն» իրենց օբյեկտներում «և/կամ ավելի երկար սպասման ժամանակ»՝ դրանց մուտք գործելու համար։
«Բոլոր օբյեկտներում լրացուցիչ անվտանգության միջոցառումները կմնան ուժի մեջ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Մենք տեղյակ չենք օբյեկտներին սպառնացող որևէ կոնկրետ սպառնալիքի մասին», - ասվում է հայտարարության մեջ։





























