Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռների արկ են հայտնաբերել, հաղորդում է Times of Israel-ը։

Հայֆայի շրջանում Իրանից արձակված բալիստիկ հրթիռների պատճառով օդային տագնապի ազդանշաններ են հնչել։ Ավելի ուշ պայթյուններ են որոտացել։ 

IDF-ը հայտարարել է, որ քաղաքացիական անձինք պետք է մնան ապաստարաններում մինչև հետագա ծանուցում։

Ավելի վաղ, իրանական լրատվամիջոցները հայտնել էին Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման մասին։