Իրանը հաջողությամբ հրթիռային հարված է հասցրել Հայֆայի նավթավերամշակման գործարանին, հաղորդում է Mehr-ը։

Իրանի հրթիռային հարվածներից հետո Գալիլեայի շրջանի մի քանի իսրայելական քաղաքներում էլեկտրաէներգիան անջատվել է։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի կենսական նշանակություն ունեցող էներգետիկ օբյեկտներին։

Իրանական հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ։