Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը հայտարարել է, որ Էր-Ռիադը կարծում է, որ Իսրայելը ձգտում է խորացնել Իրանի հետ հակամարտությունը՝ փորձելով Միացյալ Նահանգներին պատերազմի մեջ ներքաշել, հաղորդում է Mehr-ը։

Շաբաթ օրն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ թագաժառանգն ասել է, որ Սաուդյան Արաբիան նույնպես հավատում է, որ Իրանը կգործի խոհեմորեն և կխափանի Թել Ավիվի նպատակները։ «Այսօր ամբողջ իսլամական աշխարհը ձեզ հետ է միասնական ոգով», - նախագահին ասել է Մոհամմեդ բին Սալմանը։

Իր հերթին, Փեզեշքիանը նշել է, որ «իր պաշտոնավարումից ի վեր նա աշխատել է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ», սակայն Իսրայելը «փորձել է խափանել» նրա ծրագրերը, երբ նա մոտեցել է այս նպատակին հասնելուն։

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Իրանը և Սաուդյան Արաբիան կարող են համատեղ աշխատել տարածաշրջանում հանգստություն հաստատելու համար։