«Մագեն Դեյվիդ Ադոմ» կազմակերպության աշխատակիցները հայտնել են, որ շաբաթ երեկոյան՝ Իսրայելի վրա Իրանի հարձակման երկրորդ օրը, Իսրայելի հյուսիսում գտնվող բնակելի շենքի վրա հրթիռի պայթյունի հետևանքով մեկ կին է զոհվել, հաղորդում է The Jerusalem Post-ը։

Կազմակերպությունը նաև հայտնել է, որ Արևմտյան Գալիլեայի երկհարկանի շենքում տեղի ունեցած միջադեպի վայրում մոտ 14 մարդ վիրավորվել է՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով։

Իր հերթին, Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ հրթիռն ընկել է Իսրայելի հյուսիսում գտնվող բնակեցված տարածքում։