Իրանի Fars լրատվական գործակալությունը պնդում է, որ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները դարձել են Իսրայելի տարածքում Իրանի հրթիռային հարվածի թիրախ։

Գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ «ճշգրիտ հրթիռները հարվածել են Իսրայելի կարևորագույն էներգետիկ օբյեկտներին»։ Հրթիռային հարվածը, ըստ Fars-ի, խափանումներ է առաջացրել Իսրայելի կենտրոնական մասում էլեկտրամատակարարման համակարգում և նաև անջատել է որոշ կարևորագույն ենթակառուցվածքներ։

Ավելի վաղ, Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտնել էր, որ Իրանը հարվածել է Հայֆայի նավթավերամշակման գործարանին՝ ի պատասխան Իսրայելի կողմից շաբաթ օրն Իսլամական Հանրապետության էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների։