Մերձավոր Արևելքում Իրանի և Իսրայելի միջև առճակատման պատճառով ստեղծված իրավիճակի հետագա սրումը կարող է հանգեցնել նավթի գների բարձրացման մինչև մեկ բարելի համար 200-300 դոլար։ Այս մասին հայտարարել է Իրաքի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Ֆուադ Հուսեյնը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Յոհան Վադեֆուլի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Տարածաշրջանում հակամարտության շարունակությունը և Հորմուզի նեղուցի փակումը կարող են  լուրջ տնտեսական ցնցումների հանգեցնել։ Ռազմական գործողությունների սկսման դեպքում նավթի գները կարող են բարձրանալ մինչև մեկ բարելի համար 200-300 դոլար», - Հուսեյնի խոսքերն է մեջբերում իրաքյան INA լրատվական գործակալությունը։