Սիրիան, Հորդանանը և Իրաքը հայտարարեցին իրենց օդային տարածքի փակման մասին՝ Իրանի կողմից իսրայելական Հաիֆայի վրա հրթիռային հարվածից հետո։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
Լրագրողների տեղեկությամբ՝ Լիբանանում չեղարկվել են ինչպես մուտքային, այնպես էլ ելքային չվերթները այն բանից հետո, երբ իրանական հրթիռներ են նկատվել Բեյրութի երկնքում:
Bloomberg գործակալությունը հաղորդում է, որ հունիսի 14-ի երեկոյան Իրանն ավելի քան 40 հրթիռ է արձակել Հաիֆայի ուղղությամբ։ Հարվածներ են հասցվել հիմնական ռազմական օբյեկտներին և զենքի արտադրության կենտրոններին։




























