Պենտագոնի նախկին խորհրդական, ԱՄՆ ցամաքային զորքերի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մակգրեգորը Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը բարձր է համարում։

«Իրանի հետ պատերազմը, ամենայն հավանականությամբ, Միացյալ Նահանգներին ուղիղ կտանի դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ։ Եկե՛ք խուսափենք դրանից»,- գրել է նա X սոցցանցում։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է «Առյուծի վերելք» անվամբ լայնածավալ գործողություն, որի շրջանակում ՌՕՈՒ-ն հարվածներ է հասցնում Իրանի ռազմական թիրախներին և միջուկային ծրագրի օբյեկտներին։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողությունը նպատակ ունի կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում մոտեցել է միջուկային զենք ստեղծելու «անդառնալի կետին»։

Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է «Ճշմարիտ խոստում III» գործողության մասին՝ հրթիռներով գրոհելով Իսրայելի տարածքը։