Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա ալ-Սուդանին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ իր երկիրն Իսրայելի կողմից օդային տարածքի խախտման կապակցությամբ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, հաղորդում է Mehr-ը։
«Այս կապակցությամբ ձեռնարկվում են իրավական, քաղաքական և դիվանագիտական միջոցներ»,- նշել է նա։
Ալ-Սուդանին նաև ցավակցություն է հայտնել իսրայելական հարձակման հետևանքով իրանցի բարձրաստիճան զորահրամանատարների և անմեղ մարդկանց զոհվելու կապակցությամբ։
«Իրաքի կառավարության բոլոր հնարավորությունները ծառայում են բարեկամ և եղբայրական երկրին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, և օրակարգում են ագրեսիայի նման գործողությունների կրկնությունը կանխելու լայնածավալ միջոցառումներ։ Մեր երկրի սահմանների և օդային տարածքի վերահսկողությունը նույնպես կիրականացվի ավելի մեծ լրջությամբ»,- հավելել է նա։