Իսրայելն այսօր անցել է բոլոր հնարավոր ու անհնարին կարմիր գծերը։ NEWS.am–ի հետ զրույցում ասել է Թեհրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի խմբագրության խմբագիր Արամ Շահնազարյանը։
«Թեհրանի համար ծանր օր էր այսօր, բազմաթիվ քաղաքացիական զոհեր կան, երեխաներ են զոհվել։ Ինչ վերաբերում է «Ալիքին», շենքի մոտ հարված է եղել, բարեբախտաբար, մեր աշխատակիցները չեն տուժել»,– ասաց Շահնազարյանը։
Նա նաեւ հերքեց սոցցանցերում տարածվող տեղեկատվությունը, թե Թեհրանից մարդիկ խուճապահար փախչում են։





























