Ամերիկյան USS Nimitz ավիակիրը, որը գտնվում էր Հարավչինական ծովում, ուղեւորվել է դեպի արեւմուտք՝ Մերձավոր Արեւելք, հաղորդել է Reuters-ը՝ հղում կատարելով նավերի հետեւման Marine Traffic կայքի տվյալներին։

Երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ ավիակիրը պետք է այցելեր վիետնամական Դանանգ քաղաք այս շաբաթվա վերջին, սակայն հունիսի 20-ին նախատեսված պաշտոնական ընդունելությունը չեղարկվել է։

Հանոյում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ մուտքը Դանանգ չեղարկվել է «անհետաձգելի օպերատիվ անհրաժեշտության» պատճառով, ասել է գործակալության զրուցակիցներից մեկը։

ԱՄՆ դեսպանատունն օպերատիվորեն չի արձագանքել Reuters-ի՝ մեկնաբանելու հարցմանը։

ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարության կայքի համաձայն՝ USS Nimitz ավիակիրը անցյալ շաբաթ Հարավչինական ծովում ծովային անվտանգության գործողություններ է իրականացրել «Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի կանոնավոր ներկայության շրջանակում»։