Թեհրանի մետրոն այժմ գործում է որպես ռմբապաստարան։ Այս մասին հաղորդել է NourNews գործակալությունը՝ հղում կատարելով մայրաքաղաքի իշխանությունների հրամանին։ Գործակալության տվյալներով՝ Թեհրանի մետրոն անցել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմի։

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը սկսել է «Ապստամբող առյուծ» գործողությունը՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրի դեմ։