Հունիսի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում  ստացվել են ահազանգեր՝ Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Փրկարարծառայության ստորաբաժանումները՝ համագործակցելով ՆԳՆոստիկանության ծառայողների հետ, իրականացրել են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ՝ տարածքների սահմանազատում, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժում, անձրևատար խողովակների ամրացում, տապալված ծառերի մասնատում և հեռացում:

Ուժեղքամուհետևանքով հունիսի 14-ից 15-ը գրանցվել է ընդհանուր 38 դեպք, որոնցից 1-ը՝ Երևանում, 3-ը՝ Արագածոտնի, 1-ը Լոռու, 33-ը Շիրակի մարզում։ Զոհեր և վիրավորներ չկան։

Հունիսի 14-ից 15-ը Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է 6 տրանպորտային միջոց։

Հունիսի 15-ին՝ժամը 16:10-ից սկսած, ահազանգեր են ստացվել, որ Ապարանում և Լուսագյուղ բնակավայրում ուժեղ քամու (գրանցվել է քամու ուժգնացում՝ 39,2  մ/վ արագությամբ) հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր ու էլեկտրասյուներ, ինչպես նաև արևային կայաններ ու ջրատաքացուցիչներ։

Ապարանի համայնքապետարանից ստացվածտեղեկատվության համաձայն՝հունիսի 16-ի ժամը 09։00-ի դրությամբվնասվել են 20 բազմաբնակարանշենքի, 86 առանձնատան, 3 դպրոցի, 1 մշակույթի տան, իրավապահկառույցների 2 տարածքայինստորաբաժանման ու 24 կազմակերպության վարչականշենքերի տանիքներ։ Բացիայդ, վնասվել է 70 էլեկտրասյուն, 30 տրանսպորտայինմիջոց,  2 խաղահրապարակ։ Տապալվելէ 100-ից ավելծառ:

Փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքիմարզային փրկարարական վարչություններումև ՀՆՓԱԻ կենտրոնումհայտարարվել էանձնակազմի հավաք:

Փրկարարական աշխատանքներիններգրավվել են 6 մարտականհաշվարկ, 8 օպերատիվ խումբ, 154 փրկարարական ծառայող, որոնք հեռացրել, ինչպեսնաև ամրացրել ենվտանգավոր թիթեղներն ուկառուցատարրերը, մասնատելև հեռացրել եներթևեկելի գոտիներում ուտրանսպորտային միջոցներիվրա տապալված ծառերը։

Տուժել է հինգանձ, որոնք հոսպիտալացվելեն և ստացելանհրաժեշտ բուժօգնություն։

Հունիսի 16-ին՝ ժամը 07։30-ին, վերսկսված աշխատանքներին ներգրավվել է 205 փրկարարական ծառայող։