ՀՀ պետական ​​բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ 2024թ. կանխատեսվածից 0.9 տոկոսով պակաս է եղել (4.6 տոկոսի փոխարեն՝ 3.7): Այս մասին հունիսի 16-ին ՀՀ 2024թ. պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Բացարձակ թվերով այն կազմել է 376 մլրդ դրամ կամ մոտ 970 մլն դոլար։ Պետական ​​պարտքը կազմել է ՀՆԱ մոտ 48 տոկոսը։ Նախարարը հիշեցրել է, որ պետական​​բյուջեի եկամուտները կազմել են 2 տրլն 579 մլրդ դրամ կամ 6.6 մլրդ դոլար։

«Հաստատված պետական ​​բյուջեի ծրագրի համեմատ եկամուտները հավաքագրվել են 95.8 տոկոսով։ Իսկ 2023թ. համեմատ աճել են 7 տոկոսով»,- նշել է Հովհաննիսյանը։ Ծախսերի ծավալը կազմել է 2 տրլն 955 մլրդ կամ 7.6 մլրդ դոլար։ Ծախսերը կատարվել են 93.3 տոկոսով, իսկ դրանց ծավալը 2023թ. համեմատ աճել է 13.7 տոկոսով։