Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի զբոսաշրջային գոտում գետի վրայով անցնող երկաթուղային կամուրջ է փլուզվել։ Associated Press (AP)-ի փոխանցմամբ՝ զոհվել է առնվազն երկու մարդ, տասնյակները վիրավորվել են։
Այս պահին հայտնի է երկու զոհի, 32 վիրավորի մասին․
Առնվազն վեց մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել է։
Ողբերգության պահին, ինչպես գրում է AP-ն, կամրջի վրա բազմաթիվ զբոսաշրջիկներ են եղել, որոնցից շատերը ընկել են գետը։ Այժմ որոնողական աշխատանքներ են ընթանում, քանի որ որոշ մարդիկ քշվել են ջրի տակ։
Ինչպես հիշեցնում է AP-ն, Հնդկաստանի ենթակառուցվածքները երկար ժամանակ տառապում են անվտանգության խնդիրներից, որոնք երբեմն հանգեցնում են խոշոր աղետների։ Օրինակ՝ 2022 թվականին Գուջարաթ նահանգի արևմտյան մասում դարավոր կախովի կամուրջը փլուզվել է գետը։ Այդ ժամանակ զոհվել է առնվազն 132 մարդ։




























