Ես որոշում եմ կայացրել Ռուսաստանի քաղաքացիներ Պավել Պրիլուչնիին (դերասան - խմբ.) և Եկատերինա Անդրեևային (ռուսական «Առաջին ալիքի» հեռուստահաղորդավար - խմբ.) ներառել Լատվիայի համար անցանկալի անձանց ցուցակում և անորոշ ժամանակով արգելել նրանց մուտքը Լատվիա։
Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն։
«Որոշումը կայացվել է «Ներգաղթի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն», - նշել է նա։




























