BBC-ն հաղորդում է, որ իրանական հարվածներից հետո շատ իսրայելցիների տրամադրությունը փոխվում է։
«Նախկինում շատերը կարծում էին, որ երկրի ՀՕՊ համակարգը՝ աշխարհի ամենաբարդ համակարգերից մեկը, անխոցելի է։
Սակայն Իրանի կողմից պատասխան հարձակումները սկսելուց հետո այդ ընկալումը խախտվել է։ Կառավարությունը պնդում է, որ բազմաշերտ ՀՕՊ համակարգը մնում է հուսալի, բայց ոչ կատարյալ», - գրում է BBC-ն։




























