Եթե Երևանի գինու փառատոնի շրջանակում մրցանակ շնորհվեր ամենաջերմ և կենսուրախ տաղավարի համար, առանց որևէ կասկածի այն կտրվեր Bacon Product-ին։ Առաջին հայացքից և առաջին շնչից այստեղ ամեն ինչ խոսում է իրական հաճույքի մասին։ Գինու հետ համադրելի հում ապխտած և չորացրած մսամթերքի տեսականին, գրիլի վրա խորովվող հյութալի նրբերշիկների ախորժաբեր բույրերը մագնիսի պես են ձգում այցելուներին։ Տաղավարի մոտ արդեն հերթ է գոյանում՝ ոչ միայն համտեսի, այլև հույզերի համար։

Ձգողության յուրօրինակ կետ էր դարձել վառ ֆոտոանկյունը, որտեղ յուրաքանչյուրը կարող էր իր հետ տանել ոչ միայն լուսանկար, այլև ջերմ հիշողություն։ Բայց ամենակարևորը մթնոլորտն էր, որն անհնար էր ստանալ դեկորացիաների միջոցով, այլ ծնվում է էներգիայից, ծիծաղից ու կենդանի երաժշտությունից։

Bacon Product-ը շեշտը դրել էր կենդանի հայկական ազգային երաժշտության վրա և չի սխալվել։ Երաժիշտներն ու պարողները բառացիորեն փոխակերպել էին տարածքը՝ զուռնայի ու դուդուկի հնչյուններով լցնելով օդը, իսկ պարը դարձել էր ռիթմի բնական շարունակությունը։ Պարզապես զբոսանքի եկած մարդիկ հայտնվում էին ժպտացող, ոգեշնչված, մեկ ընդհանուր ռիթմով միավորված շուրջպարի առանցքում: Bacon-ի տաղավարը վերածվել էր անկեղծ ուրախության և տոնի կղզյակի՝ որպես ապրանքանիշի փիլիսոփայության արտացոլում․ եվրոպական որակ՝ համեմված հայկական հյուրասեր ոգով:

Նման տոնական ներկայությունը, թեև ավանդական է ընկերության համար, այս անգամ հատուկ առիթ ուներ։ Bacon Product-ը նշում է իր 30-ամյակը՝ ամուր կանգնած որպես հայկական մսամթերքի առաջատար բրենդներից մեկը։ Երեսուն տարի համի, որակի, նվիրվածության և համարձակության պատմություն՝ սկսած փոքրիկ արտադրամասից՝ ընդամենը մի քանի աշխատակիցով, մինչև հարյուրավոր աշխատակիցներ, հազարավոր հավատարիմ հաճախորդներ և միջազգային ճանաչում։
Համի և ուրախության պահերի ուղեկիցը
Պատահական չէր, որ հենց գինու փառատոնի ընթացքում հայտարարեցինք 30-ամյակի միջոցառումների մեկնարկի մասին, նշում են ընկերության ներկայացուցիչները․
«Մենք մշտապես շատ ակտիվ մասնակցում ենք բազմազան միջոցառումների, որովհետև մեզ համար շատ կարևոր է սպառողի հետ կենդանի շփումը, քանի որ կարողանում ենք կարծիքներ լսել, ներկայացնել մեր բրենդն այլ՝ ավելի ջերմ ու ոգով լի տեսանկյունից և որպես մսամթերք արտադրող՝ դառնալ մեր հաճախորդների հաճելի ժամանցի անբաժանելի մասը»,- նշում է Bacon Product-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Անահիտ Բաղդասարյանը։

Սա բրենդի փիլիսոփայության արտացոլանքն է՝ համադրել եվրոպական որակն ու հայկական հյուրասիրության ոգին։ «Մենք ձգտում ենք իրական կապ ստեղծել սպառողի հետ։ Դա տեղի է ունենում կենդանի շփման ժամանակ, ոչ թե գովազդային պաստառների», — ասում է Բաղդասարյանը։
Տարիների ընթացքում ընկերության ձևավորած ապրանքատեսականին տպավորիչ է՝ ավանդական երշիկներից մինչև նրբաճաշակ դելիկատեսներ։ Դժվար է առանձնացնել որևէ մեկը՝ յուրաքանչյուր շարքը գտել է իր հավատարիմ սպառողին։ Սակայն հատկապես «Պիկանտ» ապխտած երշիկն է կանգնած այս պատմության ակունքներում. արտադրանք, որից սկսվել է ապխտած մսամթերքի ուղղությունը և որն այսօր էլ մնում է ամենասիրելիներից մեկը:

Ոչ պակաս պահանջված են նաև եփած երշիկները, նրբերշիկները, ինչպես նաև վառ համով կիսաապխտած Բոգատիր և «Գյումրի» տեսականիները՝ այն մթերքները, որոնք կարելի է տեսնել ինչպես տոնական սեղաններին, այնպես էլ արշավականների ուսապարկերում և փիքնիքների սեղաններին։
Bacon Product-ի 30-ամյա ուղին սկսվել է փոքրիկ արտադրամասից՝ 4-5 աշխատակցով։ Ընկերության պատմությունը քրտնաջան աշխատանքի և հաջողության նկատմամբ հավատի մասին է:

«Այսօր Բեկոնն ունի ավելի քան 450 աշխատակից։ Մենք միշտ հավատարիմ ենք մնացել մեր սկզբունքներին՝ որակ, նվիրվածություն ու նորարարություն», – պատմում է կոմերցիոն տնօրեն Հայկ Հակոբյանը։
Բրենդի՝ տարիներ շարունակ սիրված և պահանջված լինելու հիմքում Bacon-ի թիմի տարիների փորձն է, ինչպես նաև միջազգային տեխնոլոգների հետ համագործակցությունը։
«Յուրաքանչյուր տարի 2-3 անգամ տեխնոլոգների ենք հրավիրում Հայաստան, որոնք իրենց հետ բերում են իրենց միջազգային փորձը և մեր տեխնոլոգների հետ մեկտեղ մշակում են նոր արտադրանք և նոր համ ու բույր տալիս մեր արտադրանքին։ Վերջին հյուրերից մեկը՝ գերմանացի տեխնոլոգը, մեզ հետ կիսվեց իր տարիների փորձով, ինչը անմիջապես անդրադարձավ մեր արտադրության որակի վրա։ Նման համագործակցությունները դարձել են մեր որակի գրավականը։ Շուտով կրկին սպասում ենք միջազգային մասնագետների թիմի», — նշում է Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով՝ «Բեկոն»-ը հավատարիմ է մնում իր ուղուն՝ համադրել միջազգային ստանդարտներն ու տեղական ինքնությունը։ Ընկերության առաջիկա ծրագրերում են՝ հոթ-դոգի նոր տեսականիի գործարկում, սառեցված արտադրանքի ընդլայնում, ինչպես նաև բոլորովին նոր գաստրոնոմիական լուծումներ։

Ընկերությունը նաև միակն է Հայաստանում, որն արտադրում է բոլոր ստանդարտներին և ավանդույթներին համապատասխան իսպանական խամոն և հանդիսանում է ISO 22000 միջազգային վկայական ունեցող մսամթերք արտադրող՝ հաստատված սննդի անվտանգության ամենախիստ ստանդարտներով։
Հայ սպառողի կողմից սիրված Bacon Product-ի արտադրատեսակներն այժմ հասանելի են նաև ռուսական ու վրացական շուկաներում, որոնց շուտով կավելանան նորերը։
Անակնկալներ, միջոցառումներ ու նոր համեր
Ընկերությունը դեռևս չի բացում հոբելյանի առթիվ պլանավորվող արշավների փակագծերը, սակայն Bacon Product-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Անահիտ Բաղդասարյանը հուշում է. «Մեր հավատարիմ սպառողներին առաջիկայում սպասվում են նորություններ, անակնկալներ, ակցիաներ և նոր համեր»։

Վառ համերի և տպավորությունների սպասող իր հաճախորդներին Բեկոնը երկար սպասեցնել չի տա։ Արդեն հուլիսի 18-ին ընկերությունը հրավիրում է նշել Հոթ-դոգի միջազգային օրը և միասին գերազանցել ամենաերկար հոթ դոգի՝ նախորդ տարի գրանցած ռեկորդը։
Հոբելյանի առթիվ Bacon Product-ի արտադրատեսականին շարունակելու է ընդլայնվել՝ ներառելով ինչպես դասական եփած երշիկներ ու նրբերշիկներ, այնպես էլ կիսաապխտած և հում չորացրած մսամթերք։ Արդեն սիրված «Պիկանտ», «Բոգատիր» և «Գյումրի» արտադրատեսակներին ավելանալու են նոր համային լուծումներ, այդ թվում՝ ավանդական հայկական բաղադրատոմսով․
«Մեր հաճախորդները շուտով կտեսնեն արտադրանքի նոր շարք՝ պատրաստված եվրոպական տեխնոլոգիաներով, բայց հենված հայկական ավանդույթների վրա։ Դրանց մեջ կլինի նաև մի նախուտեստ, որն ավանդաբար սիրված է եղել Հայաստանում, բայց այսօր գրեթե մոռացված է», — հուշում է կոմերցիոն տնօրեն Հայկ Հակոբյանը։

Bacon Product-ի 30-ամյակը ոչ միայն անցյալի արժևորում է, այլև ապագայի խոստում։ Ընկերությունը խոստանում է հավատարիմ մնալ արժեքներին և Բեկոնին հատուկ որակին։ Իսկ բոլոր նորությունների ու անակնկալների մասին առաջինը իմանալու համար ընկերության ներկայացուցիչները առաջարկում են միանալ Bacon Product-ին սոցիալական հարթակներին․ հետևե՛ք ընկերության էջերին և եղե՛ք ձեր սիրելի բրենդի տոնի ու համերի շարունակական ուղեկիցը։





























