ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ ստորագրել Իսրայելի և Իրանի միջև լարվածության թուլացման կոչ անող համատեղ հայտարարությունը, որը G7-ի առաջնորդները պատրաստել են Կանադայում, հաղորդում է CNN-ը՝ ըստ իրադրությանը ծանոթ անձի։
Եվրոպացի պաշտոնյաների կողմից առաջատար արդյունաբերական երկրների գագաթնաժողովում պատրաստված հայտարարության նախագծում ասվում է, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվել, և որ Իրանը չի կարող միջուկային զենք ձեռք բերել։
«Թրամփը կշարունակի աշխատել՝ կանխելու համար Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը», - ասել է Սպիտակ տան խոսնակը՝ Թրամփի համատեղ հայտարարության ծրագրերի մասին հարցին։
Հայտարարությունը չստորագրելու՝ Թրամփի որոշումը պառակտում է ստեղծում իր գործընկերների հետ՝ գագաթնաժողովի սկսվելուց առաջ։




























