Լեհաստանը պատրաստվում է մոտ 200 քաղաքացիների տարհանել Իսրայելից: Նրանց մեկնումը տեղի կունենա Հորդանանի մայրաքաղաք Ամմանի միջոցով, ինչպես հայտնել է փոխարտգործնախարար Հենրիկա Մոսչիցկա-Դենդիսը։
«Տարհանումը վերաբերում է նրանց, ովքեր երկրում մնացել են որպես զբոսաշրջիկներ, ինչպես նաև նրանց, ովքեր պլանավորում էին այնտեղ մնալ միայն կարճ ժամանակով», - ասել է Մոսչիցկա-Դենդիսը, հաղորդում է Bild-ը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ քաղաքացիների տարհանումն Իսրայելից կսկսվի Հորդանանի մայրաքաղաք Ամմանի միջոցով: Չորեքշաբթի օրը նախատեսված է չարթերային չվերթ, հաղորդում է The Times of Israel-ը։




























