Մենք մշակում ենք միջին և մեծ հեռահարության հրթիռների մեր պաշարները մեծացնելու ծրագրեր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Համեմատաբար կարճ ժամանակում մենք կհասնենք պաշտպանական ներուժի այնպիսի մակարդակի, որտեղ ոչ ոք՝ բացարձակապես ոչ ոք՝ չի համարձակվի նույնիսկ փորձել սպառնալ մեզ։
Մենք հասել ենք մեր զսպման ուժն իսկապես ամրապնդող համակարգերի զանգվածային արտադրության փուլին։
Եթե դուք չունեք քաղաքական, սոցիալական, տնտեսական և ռազմական ուժ, ապա դուք զսպման ուժ չունեք։ Դա նշանակում է, որ դուք խոցելի եք», - նշել է նա։





























