Այլ երկրների դեմ մտցվող պատժամիջոցները Վաշինգտոնի վրա միլիարդ դոլարներ են նստում։ Այս մասին լրագրողներին Կանադայում, G7-ի գագաթաժողովի շրջանակում հայտնել է ԱՄՆ նախպագահ Դոնալդ Թրամփը։
«Երբ ես պատժամիջոցներ եմ մտցնում որեւէ երկրի դեմ, դա Նահանգների վրա միլիարդներ է նստում, դրանք հսկայական փողեր են։ Պատժամիջոցներն այդքան հեշտ չեն»,- ասել է նա։
Սպիտակ տան ղեկավարը նաեւ նշել է, որ չի ցանկանում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ հույս ունենալով հասնել Ուկրաինայի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Թրամփը պետք է պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ՝ Մոսկվային բանակցային սեղանի շուրջ բերելու համար։ Զելենսկին ընդգծել է, որ Մոսկվան, իբր, «ուժից բացի ոչինչ չի հասկանում», եւ Միացյալ Նահանգներն ունի այդ ուժը։ Նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնում դա հասկանում են։


























