Պայթյուն  է տեղի ունեցել «Մատանոգավա» հէկ-ի տարածքում, ճապոնական Տոտորի պրեֆեկտուրայի Կոֆու բնակավայրում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացրել է NHK հեռուստաալիքը։

Ինչպես նշվել է, կայանի աշխատակիցներից մեկը միջադեպի մասին հայտնել է հրշեջ ծառայությանը: Նրա խոսքով՝ երեւացող հրդեհ չկա, սակայն թունելը լցված է ծխով: Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Հրշեջներն ու ոստիկանությունը հետաքննում են միջադեպի պատճառները: