Կրակին յուղ լցնելը, սպառնալիքներն ու ճնշումը չեն օգնի Իրանի եւ Իսրայելի միջեւ իրավիճակը մեղմելուն, այլ միայն կսրեն հակասությունները եւ կընդլայնեն հակամարտությունը, երեքշաբթի հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Մերձավոր Արեւելքում իրավիճակը կրկին ծայրահեղ լարվել է, ինչը ոչ մի կողմի շահերից չի բխում։ Կրակին յուղ լցնելը, սպառնալիքներն ու ճնշումները չեն օգնի լիցքաթափել իրավիճակը, այլ միայն կսրեն հակասությունները եւ կընդլայնեն հակամարտությունը»,- ճեպազրույցում ասել է Գո Ցզյակունը։

Նա նշել է, որ Չինաստանը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին, մասնավորապես նրանց, ովքեր հատուկ ազդեցություն ունեն Իսրայելի վրա, պատասխանատվություն կրել եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու եւ հակամարտության ընդլայնումն ու տարածումը կանխելու համար։

Ավելի վաղ Թրամփն իր Truth Social-ի էջում արած հայտարարությունում կոչ էր արել բոլորին անհապաղ լքել Իրանի մայրաքաղաք Թեհրանը։ Սպիտակ տունն ավելի ուշ X սոցիալական ցանցում տարածել էր պետության ղեկավարի գրառումը՝ դեղին գույնով ընդգծելով անհապաղ տարհանման կոչը։