«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները հունիսի 17-ին կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, որը վաղաժամ հեռացել էր միջոցառումից, հաղորդել է Politico-ն։
Նշվել է, որ մնացած առաջնորդներն այսօր կկենտրոնանան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման վրա։ Պարբերականը գրել է, որ հյուրերի թվում կլինի նաեւ Վլադիմիր Զելենսկին։
Politico-ն հիշեցրել է, որ գագաթաժողովի ժամանակ Թրամփը հասկացրել է, որ չի համաձայնի նոր միջոցներ մտցնելուն։ Նա ասել է, որ պատժամիջոցները «թանկ արժեն», եւ որ եվրոպացիները «պետք է առաջինը գործեն»։ ԵՄ-ը եւ Մեծ Բրիտանիան կոչ են անում «ավելի համակարգված» պատժամիջոցների դիմել: Թերթը նշել է է, որ Թրամփը մինչ այժմ հրաժարվել է նոր միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ ռուսական նավթի գնի առաստաղը բարելի համար 60 դոլարից 45 դոլար իջեցնելու եվրոպական առաջարկից:
Այս տարի G7 գագաթաժողովը տեղի է ունենում հունիսի 15-17-ին Կանադայի Ալբերտա նահանգում:




























