Իտալիայի արտաքին գործերի նախարար եւ փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտնել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ շփումների ժամանակ ստացել է երաշխիքներ, որ Թեհրանը չի փակի Հորմուզի նեղուցը առեւտրային նավերի համար։
«Ես իրանցի նախարարից ստացա առաջին դրական ազդանշանը. նա ինձ ասաց, որ Իրանը չի մտադիրվում խոչընդոտել առեւտրային նավերին Հորմուզի նեղուցում»,- ասել է Տայանին Corriere della Sera թերթի հարցազրույցում։
Նա անդրադարձել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ դիվանագիտական բանակցություններին վերադառնալուն, նշել լարվածության սրման անթույլատրելիությունը, սակայն ավելացրել է, որ տեսնում է տարածաշրջանում հակամարտության ընդլայնման ռիսկեր: Իտալացի նախարարը նաեւ նշել է Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքը:
Հորմուզի նեղուցով է անցնում աշխարհի հեղուկացված բնական գազի մատակարարումների 30 տոկոսը եւ համաշխարհային նավթի արտահանման մինչեւ 20 տոկոսը։ Նեղուցով օրական անցնում է մինչեւ 20 միլիոն բարել նավթ, ինչը համարժեք է աշխարհի ընդհանուր ծավալի 1/5-ին։ Այն նաեւ կարեւոր առեւտրային երթուղի է։





























