ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չի կապվել Իրանի հետ բանակցությունների համար, Թեհրանը կարող է ինքը կապ հաստատել նրա հետ, նա նաեւ ավելացրել է, որ եթե Իրանը ընդունի ԱՄՆ առաջարկած գործարքը, դա շատ կյանքեր կփրկի։
«Ես որեւէ կերպ, ոչ մի ձեւով չեմ կապվել Իրանի ետ «խաղաղ բանակցությունների» համար։ Դրանք պարզապես շինծու կեղծ լուրեր են։ Եթե նրանք ցանկանան խոսել, նրանք գիտեն որտեղ գտնեն ինձ։ Նրանք պետք է ընդունեին գործարքը, որը դրված էր սեղանին, դա բազմաթիվ կյանքեր կփրկեր»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցանցում։
Երեքշաբթի ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Թրամփը չի ցանկանում բանակցություններ վարել Իրանի հետ եւ կարող է ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին եւ Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար։





























