Իրանի հրթիռային հարվածները կաթվածահար են արել Թել Ավիվը, հաղորդել է Fars լրատվական գործակալությունը։

«Թել Ավիվը կաթվածահար է»,- նշվել է հրապարակման մեջ։

Հաղորդագրությունում նշվել է, որ իսրայելական քաղաքի բնակչության զգալի մասը օրվա մեծ մասն անցկացնում է ռմբապաստարաններում։

Բացի այդ, օդանավակայանների փակվելու պատճառով Իսրայելից կարելի է հեռանալ միայն ցամաքային կամ ջրային ուղիներով, նշվել է հրապարակման մեջ։