Ռուսաստանը պատրաստ կլինի տրամադրել բոլոր տեսակի միջնորդական ծառայություններ, եթե Իրանից եւ Իսրայելից համապատասխան հարցում ստացվի, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք պատրաստ կլինենք տրամադրել մեր բոլոր միջնորդական ծառայությունները, եթե կողմերից նման խնդրանք լինի։ Երկու կողմերն էլ գիտեն դրա մասին»,- ասել է Ռուդենկոն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու օր առաջ ABC News-ի հարցազրույցում ասել է, որ դեմ չի լինի քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ հանդես գալ որպես միջնորդ իսրայելա-իրանական հակամարտությունում։
«Ես դեմ չէի լինի դրան։ [Պուտինը] պատրաստ է։ Նա զանգահարել է ինձ այդ առիթով։ Մենք երկար զրուցել ենք դրա մասին»,- հայտնել է Թրամփը։





























