Ես նման տեղեկատվություն չունեմ։ Այս մասին հունիսի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ մեկնաբանելով Նախիջևանի և Ղարաբաղի տարածքից Իսրայելի անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին տեղեկատվությունը։

Անդրադառնալով իրանա-ամերիկյան բանակցություններին՝ նա հիշեցրեց, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից։

«Սակայն, մենք չենք կարող բանակցել ագրեսիայի պայմաններում: ԱՄՆ-ի հետ բանակցություններին վերադառնալը կախված է նրանից, թե ինչպես կավարտվի Իրանի դեմ այս ագրեսիան: Եվրոպական երկրները պետք է դիմեն ագրեսորին՝ դադարեցնելու իր ագրեսիվ գործողությունները», - ընդգծեց նա։

Նա հավելեց, որ Իսրայելի կողմից ԱՄՆ-ին դիմելը ցույց է տալիս, որ Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակին և վախենում է պարտությունից։

Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ