Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխությունը Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողությունների նպատակը չէ։ Նա ընդգծել է, որ դա կարող է արդյունք լինել, բայց նպատակը չէ։

Սաարը հայտարարությունն արել է Իսրայելի կենտրոնական Ռիշոն Լեզիոն քաղաք այցելության ժամանակ, որը տուժել էր իրանական հարվածներից։

Նախարարն ասել է, որ Իսրայելն ունի երեք հիմնական նպատակ։

«Նախևառաջ՝ լրջորեն վնասել [Իրանի] միջուկային ծրագիրը. մենք դեռ չենք ավարտել դա», - ասել է Սաարը՝ նշելով, որ իսրայելական ռազմական ինքնաթիռներն այժմ գերակշռություն ունեն Իրանի օդային տարածքում։

Իսրայելի երկրորդ նպատակը «լրջորեն վնասել իրանական ռեժիմի հրթիռային ծրագրին», - ասել է արտաքին գործերի նախարարը։

Երրորդ նպատակը, նրա խոսքով, «լրջորեն վնասել Իսրայել պետությունը ոչնչացնելու ծրագրին»։