ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Սպիտակ տան Իրավիճակային սենյակում Ազգային անվտանգության խորհրդի հետ՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության վերաբերյալ հանդիպում է անցկացնում, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփը վաղաժամ լքել է G7 գագաթնաժողովը՝ այս ճգնաժամի վրա կենտրոնանալու համար։ Նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նա ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը չի ձգտում «հրադադարի», այլ «պատերազմի իրական ավարտի» և իրանական միջուկային հարցի վերջնական կարգավորման։
Ըստ Axios-ի՝ Սպիտակ տունը քննարկել է առաջիկա օրերին Իրանի հետ ուղիղ շփումներ ունենալու հնարավորությունը, սակայն Թրամփն ինքը հստակեցրել է, որ այս հարցի վերաբերյալ դեռևս որոշում չի ընդունվել։





























