Մերձավոր Արևելքը կարող է երբեք խաղաղություն և հանգստություն չտեսնել, եթե Իսրայելը շարունակի «իր հանցագործությունները կատարել»՝ արևմտյան երկրների աջակցությամբ, իր ԱՄԷ գործընկեր Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իսրայելը խախտում է բոլոր միջազգային նորմերը և հանցագործություններ է կատարում՝ համաշխարհային տերությունների աջակցությամբ։ Եթե այս միտումը շարունակվի, Մերձավոր Արևելքի տարածաշրջանը կարող է երբեք երկարատև խաղաղություն և անդորր չտեսնել», - ասել է Փեզեշքիանը, մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
ԱՄԷ-ի նախագահը, իր հերթին, նշել է, որ ԱՄԷ-ն ակտիվորեն աջակցում է Իրանի և Իսրայելի միջև լարվածության նվազեցմանն ուղղված շփումներին։





























