Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների միջև Հեռախոսազրույց է տեղի ունեցել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում Իսրայելի և Իրանի միջև բախումների հետևանքով ստեղծված անվտանգության իրավիճակի վերաբերյալ։
Նրանք ընդգծել են դիվանագիտական շփումների և բանակցությունների շարունակման կարևորությունը՝ հետագա սրացումը կանխելու համար։




























