Չորեքշաբթի առավոտյան նավթը թեթեւակի էժանացել է նախօրեին ավելի քան 4 տոկոսով բարձրանալուց հետո՝ իրանա-իսրայելական հակամարտության թեժացման պատճառով մատակարարումների խափանումների հետ կապված երկյուղների ֆոնին։
Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0.19 դոլարով (0.25 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 76.26 դոլարի։ Երեքշաբթի այդ պայմանագրերը բարձրացել են 3.22 դոլարով (4.4 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 76.45 դոլարի։
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0.08 դոլարով (0.11 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 74.76 դոլարի։ Նախորդ աճուրդների ավարտին այդ պայմանագրերի արժեքը աճել է 3.07 դոլարով (4.28 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 74.84 դոլարի։





























