Մենք Թեհրանից ենք եկել, ինչպես գիտեք, միանգամից վիճակը շատ փոխվեց և կռիվը սկսվեց։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Թեհրանից Երեւան եկած կինը։

«Վիճակը շատ վախենալի էր Թեհրանի համար։ Սա իսկական կռվի մթնոլորտ էր եւ շատ դժվար էր հասնել Հայաստանի սահման։ Դժվար էր, որովհետեւ միակ ճանապարհը ցամաքային էր, օդանավակայանը փակ է։  Ճանապարհին խցանումներ են։ Մարդիկ չեղարկում էին իրենց ավիատոմսերը, ամեն մարդ փորձում էր տաքսիով կամ իր մեքենայով հասնել Հայաստանի սահման։ Ու դա գնալով ավելի դժվար էր դառնում, քանի որ ինչքան վախը բարձրանում էր, գինն էլ էր բարձրանում։

Բայց հիմա հոսքը գրեթե դադարել է, որովհետեւ արդեն մեծ մասը դուրս է եկել»,–ասաց նա՝ հավելելով, որ մշտական չեն տեղափոխվել, այլ միայն անվտանգության նկատառումներով, երբ վիճակը հանդարտվի վերադառնալու են։