Ռուսաստանցի մասնագետները մշակել և փորձարկել են լազերային զենքի նորագույն համակարգեր, որոնք նախատեսված են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար և Ռուսաստանի հակաօդային պաշտպանության կարևոր բաղադրիչ կդառնան։
Այս տեխնոլոգիական լուծումների փորձարկումները, որոնք տեղի են ունեցել հատուկ փորձարկման հրապարակում՝ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովի ներկայությամբ, համակարգել է Ռազմաարդյունաբերական համալիրի խորհուրդը՝ արդյունաբերության և առևտրի նախարարության հետ և «Ռոստեխ»-ի և «Ռոսատոմ»-ի մասնագիտացված ստորաբաժանումների մասնակցությամբ։
Փորձարկումների հիմնական նպատակն էր գնահատել լազերային համակարգերի նորագույն տեսակների իրական արդյունավետությունն իրականին մոտ պայմաններում, գրում է «Техкульт»-ը։ Մասնավորապես, ստուգվել է համակարգերի շարժվող օդային թիրախների հայտնվելուն արձագանքման արագությունը, տարբեր օդերևութաբանական պայմաններում գործելու դրանց կարողությունը, նշանառման ճշգրտությունը և ոչնչացման արդյունավետ հեռավորությունը։
Փորձարկման համար ընտրվել են տարբեր դասերի ութ հակադրոնային համակարգեր՝ թե՛ հաաք շարժական միավորներ, թե՛ բարձր հզորության ստացիոնար համակարգեր։ Թիրախները նաև տարբեր դասերի էին պատկանում՝ փոքր առևտրային անօդաչու թռչող սարքերի մոդելներից մինչև հետախուզական և հարվածային անօդաչու սարքերի մոդելավորող խոշոր սարքավորումներ։
Արդյունքում, մասնագետները ընդլայնված տվյալներ են ստացել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում ապացուցված լազերային կայանքների հնարավորությունների վերաբերյալ։ Նրանք լիովին հաստատել են արտադրողների հայտարարած լազերային համակարգերի պարամետրերը, ինչպես նաև այս տեսակի համակարգերի մշակման համար ընտրված ուղղությունների և քայլերի ճշգրտությունը։ Այսինքն՝ փորձարկման բոլոր փուլերն ավարտելուց հետո խոսք կբացվի սերիական արտադրության և ներկայիս զարգացումների մասշտաբավորման մասին։




























