Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է ուղարկել իր երրորդ՝ «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը: Դրա մասին հաղորդում է իսրայելական Ynet պարբերականը՝ հղում անելով CNN-ին։
Սա ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենաժամանակակից ավիակիրն է։ Այն նախատեսվում էր ուղարկել ԱՄՆ բանակի Եվրոպական հրամանատարություն, սակայն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Միջերկրական ծովի արևելք՝ Իսրայելի և Իրանի միջև պատերազմի պատճառով։
Այս շաբաթվա սկզբին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն Միջերկրական ծով է ուղարկել «Նիմից» ավիակիրը՝ միանալով տարածաշրջանում արդեն իսկ նավարկող «Կարլ Վինսոն» ավիակիրին։





























