Իսրայելը կլինի առաջին երկրներից մեկը, որը կշահի ԵՄ և Շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ առանց վիզայի ուղևորությունները կասեցնելու մեխանիզմի բարեփոխումից, որը երեքշաբթի համաձայնեցրել են Եվրախորհրդարանն ու և ԵՄ խորհուրդը։ Նոր կանոնները փոխել են առանց վիզայի ճանապարհորդության կասեցման հիմքերը՝ ներառելով մարդու իրավունքների խախտումները, ինչը կարող է հանգեցնել Իսրայելի քաղաքացիների համար պարտադիր վիզաների ներդրմանը։ Դրա մասին Euronews-ին հայտնել են Եվրախորհրդարանի՝ գործին ծանոթ աղբյուրները։
ԵՄ-ն որոշակի պայմաններում կարող է կասեցնել վիզային ռեժիմը։
Օրինակ՝ ՄԱԿ-ի կանոնադրության խախտումները, միջազգային մարդու իրավունքների կամ մարդասիրական իրավունքի լուրջ խախտումները և միջազգային դատարանների որոշումները չկատարելը այժմ կհամարվեն երկրի վիզայի ազատ կարգավիճակը կասեցնելու հիմնավոր հիմքեր։




























