Թեհրանում Գերմանիայի դեսպան Մարկուս Պոտցելը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի գլխավոր տնօրեն Ալիռեզա Յուսեֆիի մոտ, և նրան փոխանցվել են Իրանի կոշտ բողոքները։ Դրա մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Յուսեֆին դատապարտել է Գերմանիայի կանցլերին վերագրվող հայտարարությունները, որոնք դիտվում են իբրև խաղաղասեր երկրի դեմ ուժի կիրառման լուռ հավանություն, և պահանջել է Գերմանիայի կառավարությունից բացատրություն այս հարցի վերաբերյալ։
Նա ընդգծել է, որ ճշմարտությունը խեղաթյուրելը և անօրինականությունն արդարացնելը հավասարազոր է չարիքը հավանության արժանացնելուն և այդ ռեժիմի կողմից միջազգային նորմերը խախտելը խրախուսելուն։
Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, Իրանի արտաքին գործերի նախարարությունը «ԱՄՆ նախագահի կողմից սպառնալիքներով անպատասխանատու հայտարարություններից հետո» միաժամանակ բողոքի նոտա է հղել Թեհրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպան Նադին Լոզանոյին։




























