«Սամվել Կարապետյանի շուրջ այս իրավիճակը ստեղծվել է ընդամենը մեկ նախադասությունից՝ «մենք մեր ձևով ենք մասնակցելու եկեղեցու դեմ արշավին»։ Այս խոսքի համար մարդուն քրեական հետապնդման են ենթարկում և կալանավորում երկու ամսով»։ Այս մասին գրում է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը:

«Կոչ եմ անում քրիստոնյա հայրենակիցներիս՝ սա տարածելով, նույնը հայտարարենք։ Տեսնենք՝ բանտերում կունենա՞ն այդքան տեղ։ ԵՎ ԵՍ ՈՐՊԵՍ ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ ԵՄ, ՈՐ ԻՄ ՁԵՎՈՎ ԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈւ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ԱՐՇԱՎԻՆ»,–գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում կայացրեց գոծարար Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը՝ երկու ամսով։